ՀՀ սահմանամերձ գյուղերում (Բաղանիս, Ոսկեվան, Կոթի) կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ հատուկ զեկույցի անգլերեն և ֆրանսերեն տարբերակներն ուղարկվել են միջազգային կառույցներին։
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, սա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հերթական քայլն է՝ ադրբեջանական զինուժի թիրախավորված գնդակոծությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելու ուղղությամբ։
Զեկույցները բոլոր լեզուներով հասանելի են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում՝ www.ombuds.am: