Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Գերմանիային թուրքական կողմում կալանավորված գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին փոխանակել Գերմանիայում գտնվող երկու թուրք նախկին գեներալների հետ:
Վերջիններս Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո ապաստան էին խնդրել Գերմանիայից:Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը՝ հենվելով դիվանագիտական իր աղբյուրների վրա:
«Իհարկե, մենք չէինք կարող գնալ նման գործարքի»,- հայտնել էին Գերմանիայի ԱԳՆ-ից: