ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկվող անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվում է «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ կատարված սպանության փորձին մասնակցություն ունեցող անձանց շրջանակը, հստակեցվում նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել 3 դատապարտյալի:
2017թ. մարտի 25-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորի նկատմամբ իրականացվել է սպանության փորձ: Ինչպես տեղեկացրին Քննչական կոմիտեից, Նախնական քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ սպանության փորձն իրականացվել է նույն ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալների կողմից։
Այսպես՝ քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակից ավագ սերժանտը նույն հիմնարկի 4-րդ տեղամասում հերթափոխային ծառայություն իրականացնելիս կազմակերպել է դատապարտյալների եւ կալանավորված անձանց՝ օրենքով սահմանված զբոսանքը։ Նախատեսված ժամանակը լրանալուց հետո վերադառնալիս՝ դատապարտյալներից մեկը մուտք է գործել ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի աշխատասենյակ, բռնություն գործադրել նրա նկատմամբ, հափշտակել բանալիներն ու շտապել դեպի այն խուցը, որտեղ պահվում է կալանավոր Մ.Հարությունյանը։ Ապա՝ բացել է խցի դուռը և հարձակվել այնտեղ միայնակ գտնվող կալանավորի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քննությամբ նաև բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ կիրառված բռնությանը մասնակից են եղել նաև նույն քրեակատարողական հիմնարկի երկու այլ դատապարտյալներ՝ սահմանափակելով նրա շարժումները, սակայն աշխատակցին հաջողվել է ազատվել նրանցից և շտապել դեպի կալանավորի խուց՝ այլ անձանց հետ միասին վնասազերծելով կալանավորի նկատմամբ ոտնձգություն իրականացրած դատապարտյալին։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 3 դատապարտյալի. նրանցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ նույն ՔԿՀ-ի մյուս երկու դատապարտյալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Մ.Հարությունյանը, ում նկատմամբ իրականացվել է սպանության փորձը, մեղադրվում է 2017 թվականի հունվարի 7-ին տեղի ունեցած Հայկ Հակոբյանի սպանության մեջ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մեղադրյալ Մ.Հարությունյանը տեղափոխվել է այլ ՔԿՀ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի նկատմամբ սպանության փորձին մասնակցած անձանց շրջանակը պարզվել է
19:52 - 25.Հուլիս.2017
Առաջարկում ենք նաև
08/08/23 13:30
«Օրենքով գող» Վիտյա Թբիլիսսկին իբր կրված գրազի դիմաց տղամարդուց 20 հազար դոլար է պահանջել
31/07/23 18:32
Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել նաև մարտական դիրքի ավագին
17/04/23 12:29
Ոստիկանը ատրճանակը դրել է բարձի տակ, «Վեոլլա Ջուր» ընկերության աշխատակիցը այդ զենքով ինքնասպան է եղել. ՔԿ
25/01/23 11:35
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 10000 դրամով թմրանյութ են իրացրել․ 3 անձի մասով նյութերը դատարանում են
22/12/20 19:55
Բելառուսի ԱԷԿ-ին առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման թուլտվություն է տրվել
25/02/19 11:41
Պարզվել է Էրեբունիում կրակոցների դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը. մանրամասներ (լուսանկար)
19/09/24 14:01
Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ
19/03/24 09:15
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
28/02/24 09:50
«Ժողովուրդ». 2020-ին ՀՀ-ում կալանավորների թիվը եղել է 986-ը, փետրվարի 1-ի դրությամբ՝ 1406-ը
08/08/23 17:00
Պատճառը «Ակվատեկի»՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չլինելն է, ոչ թե վերաբերմունքը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան