Կառավարության հուլիսի 27-ի նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց ՀՀ կրթության և և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին՝ մինչև 2017 թվականի հուլիսի 25-ը հայաստանյան բոլոր դպրոցներում ավարտին հասցնել ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքները: Կարևորելով այս հանձնարարականը՝ վարչապետը նշեց. «Խնդիրը ինչի մասին է, հասկանալի է՝ շատ դեպքերում մենք սեպտեմբերի 1-ին, օգոստոսի 31-ին շինարարական աշխատանքներն ավարտում ենք, կենցաղային պայմանները աշակերտների համար պատշաճ չեն: Այն, ինչը պլանավորում ենք, հստակ ու խիստ ժամկետներով հետևենք»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նույն գերատեսչության ղեկավարությանը հանձնարարեց մինչև սեպտեմբերի մեկը Հայաստանի սահմանամերձ համայնքներին ապահովել համապատասխան մասնագետներով: