Իսլանդիայի վարչապետ Սիգմունդուր Դավիթ Գունլաուգսոնը, Ստոկհոլմում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ պաշտոնական հանդիպմանը եկել է տարբեր կոշիկներով:

 

Ըստ թուրքական «Ռադիքալ» թերթի' Իսլանդիայի վարչապետի մի ոտքին եղել է սովորական, իսկ մյուս ոտքին' սպորտային կոշիկ: Վարչապետի տարբեր կոշիկները չեն վրիպել լրագրողների ուշադրությունից և վարչապետի մամլո ծառայությունը ստիպված է եղել հայտարարությամբ հանդես գալ:

 

Հայտարարության մեջ ասվում է, որ վարչապետի ձախ ոտքին վերք է եղել, և նա ստիպված է եղել առավել հարմարավետ սպորտային կոշիկ կրել:

 

Աղբյուրը՝  www.operativ.am