Արարատի մարզի Սիս գյուղի դպրոցի ուսուցչուհին աշխատանքից ազատվել է պահանջված կաշառք չտալու համար:
«Փաստինֆո»–ի տեղեկություններով, դեռևս 2014թ. դպրոցի տնօրենը ուսուցչուհուն աշխատանքից չազատելու դիմաց նրանից գումար է պահանջել, սակայն մեկ տարի անց ուսուցչուհին կրկին հայտնվել է աշխատանքից ազատման վտանգի առաջ:
Այս անգամ ևս տնօրենը խոշոր չափերի հասնող գումար է պահանջել և քանի որ պահանջը չի կատարվել՝ ուսուցչուհին դպրոցից հեռացվել է:
Մեզ հայտնի է դարձել նաև, որ նշված ուսուցչուհին այդ դպրոցում դասավանդել է շուրջ երեք տասնյակ տարիներ: