10 տարեկան Մարտիկին մայրը հազվադեպ է թույլ տալիս դրսում երեխաների հետ խաղալ՝ այդպիսով փորձելով պաշտպանել ոչ թե որդուն, այլ՝ բակի երեխաներին: Փոքրիկ տղան նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ ունի, գլխին հարվածների բազում սպիներ կան: Հայրն այնքան ու այնպես է ծեծել, որ էպիլեպսիա հիվանդություն է ստացել, հաճախակի ցնցումների մեջ է ընկնում:
Մայրը՝ Գայանեն, պատմում է, որ 4 տարեկան հասակում վիճաբանության ժամանակ հայրն այնպես է երեխայի գլխին հարվածել, որ տղան «ծեփվել» է պատին ու պատն ամբողջությամբ արյունոտվել է: «Դիմեցի Ոստիկանություն, նստել պատը դանակով քերում էր, որ արյան շիթերը մաքրեր: Շատ ա մեզ ծեծել, շատ-շատ: Հիմա, որ հիշում եմ, թե ոնց ենք դիմացել էդ հարվածներին: Երեխայիս գլխին էնքան էր խփում, որ սարքեց հաշմանդամ, ներվային:
4 տարեկան էր, ասեց՝ մամ, գլուխս ուժեղ ցավում ա, ու քիչ հետո տեսնեմ' ուշաթափվել, ընկել ա գետնին: Տարա բժշկի, պարզվեց' էպիլեպսիա ա առաջացել»,- պատմում է 33-ամյա Գայանեն, ով 8 տարեկան հասակում Գյումրիի երկրաշարժից հետո ծնողների հետ փախել է Շամշադին:
Առանց ոչնչի Շամշադին փախած Գայանեի ընտանիքը փորձել է նոր կյանք սկսել, բայց այս անգամ էլ գրադների ցնցումների ներքո: Ասում է՝ «Ամուսնացա, անգամ չպատկերացնելով՝ ինչ նոր երկրաշարժեր են գլխիս իջնելու: Ուղիղ մեկ տարի շատ հաշտ ենք ապրել, դրանից հետո' հարբեցողություն, ծեծ ու ջարդ, երեխեքիս ինչ օրն էր գցում, ես ջհանդամ: Հոգեկան շեղումներ ուներ, Մարտիկիս աչքի առաջ ինքն իր երակները փրթում էր: Կասկածում էի, որ սրսկվում ա, բայց դա ինձ մոտ չի արել, որ ապացույց ունենամ: Ծեծ ու ջարդի ժամանակ էնքան եմ դիմել Ոստիկանություն, բայց ոչ ոք մեզ չկարողացավ պաշտպանել»:
Մանրամասներն` այստեղ: