Հայաստանում այս տարի նորածիններին տրվող անունների ցանկում աղջիկների դեպքում առաջատար են Մարիա, Նարե անունները: Ամենաշատը տրվող անունների ցանկում են նաև Մանեն, Մարին, Մարիամը, Անին, Անահիտը, Անգելինան, Էլենը, Միլենան: Այս մասին մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Տղաների շրջանում տարածված անուններն են Դավիթը, Նարեկը, Տիգրանը, Հայկը, Ալեքսը, Գոռը, Մարկը, Սամվելը, Արան, Արթուրը:
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում 100 աղջկա դիմաց ծնվել է 110 տղա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փոխվել է: Նախորդ տարի 100 աղջկա դիմաց ծնվել էր 112 տղա: