Հայաստանում 2017 թվականին նորածին աղջիկներին ամենից շատ ավանակոչել են Նարե, տղաներին` Դավիթ: Այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Նախորդ տարի ծնված 17 հազար 950 աղջիկներից 712-ին տվել են Նարե անունը, 677-ին` Մարիա, 586-ին` Մարի, 541-ին` Մանե, 456-ին` Անի: 19 հազար 749 տղաներից Դավիթ անունով են կնքել 1448-ին, Նարեկ` 1057-ին, Տիգրան` 617-ին, Հայկ` 570-ին, Ալեքս` 517-ին:

Աղջիկների անունների տասնյակում են Մարիամ, Անահիտ, Անգելինա, Միլենա, Էլեն, տղաների` Մարկ, Գոռ, Արթուր, Արամ, Սամվել անունները: Տղաներից 145-ին կնքել են Մոնթե անունով:

 

2017 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետությունում ծնվածների թիվը 37 հազար 699 է: