Դավիթ, Նարեկ, Հայկ, Մոնթե, Տիգրան - ահա՛ 2022 թվականին Հայաստանում ծնված նորածին տղաներին տրվող անունների թոփ-հնգյակը։ Ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հայերը հերոս են ուզում, որ կմիավորի Սասունցի Դավթի, Գրիգոր Նարեկացու, Հայկ Նահապետի, Ավոյի ու Տիգրան Մեծի հատկանիշները։ Բայց պարադոքսալ ձևով հայերին դեռ իշխում է աշխարհի ամենա հակաԴավիթ, ամենա հակաՆարեկ, ամենա հակաՀայկ, ամենա հակաՄոնթե, ամենա հակաՏիգրան կերպարը»