Կառավարությունը փոփոխություն կատարեց իր համապատասխան որոշումներից մեկում՝ մանկատան շրջանավարտներին միանվագ դրամական օգնության տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ որոշման համաձայն՝ մանկատունը կաջակցի մանկատան սանին մինչև իր 18 տարին լրանալը, որևէ առևտրային բանկում բացելու իր անունով բանկային հաշիվ, ինչպես նաև կապահովի դրամական օգնության տրամադրման հայտ-պահանջագրի ներկայացումը նախարարություն:
«Այսպիսով, Հայաստանի մանկատներն իրենց շրջանավարտներին կօգնեն լրացնել անհրաժեշտ փաստաթղթերը՝ դրամական օգնություն ստանալու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: