Իսպանական Marca պարբերականը հրապարակել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի խոսքերից մի հատված, որը պորտուգալացին ասել է հուլիսի 31-ին դատարանում:
Պորտուգալացին նշել է, որ դեմ չէ վերադառնալ Անգլիա:

 


«Երբեք խնդիրներ չեմ ունեցել Անգլիայում, այդ պատճառով էլ կցանկանայի վերադառնալ այնտեղ: Երբ գնացի Անգլիա ինձ բացատրեցին, թե ամեն ինչ ինչպես է աշխատում: Լինելով 18 տարեկան՝ երբ ժամանեցի Մանչեսթեր ինձ բացատրեցին, թե ինչպես պետք է օգտագործել հարկային մեխանիզմը: Իսկ Իսպանիայում ասացին պարզապես ավելի շատ վճարեմ, որպեսզի խնդիրներ չլինեն», —ասել է պորտուգալացին