Երեկ՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 17:00-ի սահմաններում Հովտաշեն-Մխչան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Հովտաշեն գյուղի բնակիչ, 55-ամյա Գարուշ Սարգսյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 04 ՕՕ 142 համարանիշի և Մխչան գյուղի բնակիչ, 30-ամյա Ռոման Պողոսյանի վարած Opel Vectra մակնիշի 34 MC 969 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևաքով Ռ. Պողոսյանը, Գ. Սարգսյանը և վերջինիս ուղևոր, Մրգավետ գյուղի բնակիչ Արմեն Ավեստիսյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ, Մրգավետ գյուղի բնակիչներ, 3-ամյա Անահիտ Ավետիսյանը, 1-ամյա Էլեն Ավետիսյանը և 7-ամյա Արայիկ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Սարգսյանը աշխատում է «Գրանտ Տոբակո» ընկերությունում, իսկ Ռ. Պողոսյանը՝ «Յուքոմ» ընկերությունում: