Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի հաջորդ թիրախը լինելու է Բելառուսը, գրում է Delfi պորտալը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը կարող է գրավել Բելառուսը «Արևմուտք – 2017» ռազմավարական զորավարժությունների ընթացքում:
«Ելնելով նրանից, ինչ տեսնում ենք Բելառուսում, կարծում եմ, Ռուսաստանը պատրաստվում է գրավել և անեքսիայի ենթարկել երկիրը: Զորավարժությունների ժամանակ կբերվի ենթակառուցվածքը: Այդկերպ վտանգը ոչ միայն չի անհետացել, այլև աճում է: Պարզապես հիմա ուկրաինացիներն այն պահում են իրենց սահմանին»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա հավելել է, որ Մերձբալթյան երկրները գրավելու հավանականությունն այժմ նվազել է, քանի որ ՆԱՏՕ-ն «ավելի իրատեսական է գնահատում Մոսկվայից եկող վտանգները»: