Պատերազմի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ Ռուսաստանը հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի արևելյան Սլովյանսկ քաղաքի դեմ՝ փորձելով կապ հաստատել Դոնբասի իր ստորաբաժանումների հետ:
«Ռուսական զորքերի առաջխաղացումը Իզյումից Սլովյանսկ, ամենայն հավանականությամբ, կլինի ևս մեկ շրջադարձային կետ Ուկրաինայի պատերազմում»,-ասում են ինստիտուտի վերլուծաբանները: Միաժամանակ Սլովյանսկի գրավումը պետք է համարել նվազագույն խնդիր։ Եթե դա չստացվի, ապա Դոնեցկի և Լուգանսկի շրջանները գրավելու ջանքերը նույնպես հավանական է, որ ապարդյուն անցնեն։ Այս մասին տեղեկացնում է BBC լրատվականը։
Ավելին, արդեն պարզ է, որ այնտեղ գործնականում առաջընթաց չկա։ «Ռուսական բանակի' պահեստազորայինների համալրման և հյուսիս-արևելքից լուրջ հարվածների ենթարկված ստորաբաժանումները Ուկրաինայի արևելքում հարձակման մեջ նետելու փորձերը դժվար թե մեծացնեն հաջողության հասնելու հնարավորությունները», - ասվում է ինստիտուտի զեկույցում: