Համաշխարհային մամուլի առաջին էջերում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ոչ պաշտոնական ընթրիքի վերաբերյալ վերլուծական հոդվածներն ու մեկնաբանություններն են:

 

Հետաքրքրությունը ոչ պաշտոնական ընթրիքի հետ բացատրվում է նաեւ այն հանգամանքով, որ հանդիպման հաջորդ օրը Օբաման Սպիտակ տանը հայտարարել է, որ Հիլարին կարող է դառնալ շատ արդյունավետ նախագահ, եթե համաձայնի մասնակցել 2016թ. նախագահական ընտրություններին: The Guardian-ի փոխանցմամբ, Դեմոկրատական կուսակցությունն այս պահին նախագահի հարմար թեկնածու չունի, և թեպետ Քլինթոնը դեռեւս չի հայտարարել նախագահի թեկնածու դառնալու մտադրության մասին, այնուամենայնիվ, այդ փաստը ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում ոչ ոք չի բացառում : Թերթը կարծում է, որ Օբամայի հայտարարությունը կարելի է ընկալել որպես աջակցություն, եւ այժմ գլխավոր հարցն այն է, թե Քլինթոնը երբ կհայտարարի առաջադրման մասին:

 

Ռուսական Gazeta.ru կայքն էլ զրուցել է «Քարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի փորձագետ Մարիա Լիպմանի հետ: Վերջինիս գնահատմամբ, Քլինթոնն անկասկած ուժեղ թեկնածու է: «Բոլորն են հիշում, թե վեց տարի առաջ նախագահական ընտրություններին ընդառաջ ինչպես շատ սուր պայքարում նա տեղը զիջեց Օբամային: Քլինթոնն, իհարկե, կառաջադրվի, դա վաղուց էր հայտնի, սակայն այս պարագայում էական դեր է խաղում այն փաստը, թե էլ ով կառաջադրվի որպես նախագահի թեկնածուի հավակնորդ: Կարող են անսպասելի մարդիկ հայտնվել, ինչպես իր ժամանակին հայ տնվեց Օբաման, ով քիչ հայտնի քաղաքական գործիչ էր, բայց ուներ նպատակասլացություն եւ կիրք, ինչի շնորհիվ էլ կարողացավ զանգվածային ճանաչման արշանանալ»,- ասում է փորձագետը: Լիպմանի խոսքով, Քլինթոնը փրայմերիզների հետ որեւէ խնդիր չի կարող ունենալ, քանի որ նա ոչ միայն իմունիտետ է ձեռք բերել Օբամայի դեմ պայքարելու ժամանակ, այլեւ քաղաքական ընտանիքից է, աջակցելէ ամուսնուն, երբ նա ԱՄՆ նախագահ էր եւ, բնականաբար, Դեմոկրատական կուսակցությունը կպաշտպանի նման թեկնածուին: Թեպետ խոսակցություններ կան, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն էլ կարող է առաջադրվ ել որպես թեկնածու, սակայն Սպիտակ տան կուլիսներում ասում են, որ դա ընդամենը քաղաքական ավանդույթը պահելու համար է:

 

Թեպետ կանխատեսելի է, որ փոխնախագահը նախագահ դառալու հավականություններ կարող է ունենալ, սակայն Բայդենի ամենամեծ խնդիրն իր տարիքն է. այս պահին նա 72 տարեկան է, նախագահական ընտրությունների ժամանակ կլինի 74:

 

BBC-ն էլ Քլինթոնի հավանական մրցակիցների ցանկն է կազմել: «Հանրապետականներից ո՞վ կարող է մրցել Քլինթոնի դեմ» հոդվածում, BBC-ն նշում է, որ հակառակորդ կուսակցությունն առայժմ ակտիվ չէ, եւ թեկնածուների հավանական ցանկ կարծես թե չկա: Քլինթոնի հավանական մրցակիցը կարող է լինել Միթ Ռոմնին, սակայն նա պարտվեց Օբամային նախորդ ընտրություններում, եւ նրա վարկանիշը շատ ցածր է:

 

Ըստ CNN-ի, Հանրապետական կուսակցությունն ունի նույն խնդիրը, ինչ 2008թ.: Կուսակցությունը կարծես թե բաժանված է երկու հավասար հատվածի' ծայրահեղ-պահպանողականներ եւ առավել լիբերալներ: Այս առումով շատ բարդ կլինի գտնել թեկնածուի, ով կկարողանա ստանալ կուսակցության ընդհանուր աջակցությունը:

 

Սա Հիլարի Քլինթոնի վերջին խոշոր ընտրությունն է: Նա 67 տարեկան է, եւ եթե նախկին առաջին տիկինն այս անգամ չառաջադրվի, կարելի է համարել, որ նրա քաղաքական կարիերան ավարտվեց' նախագահ չդարձած: Նա կմնա պատմության մեջ որպես լավագույն կին-քաղաքական գործիչներից մեկը:

 

Հիլարի Քլինթոնն ակտիվ քաղաքականության մեջ է 2008թ: Բարաք Օբամային որպես նախագահի թեկնածուի հավակնորդ պարտվելուց հետո, Քլինթոնը նշանակվեց ԱՄն պետքարտուղար: Հաջորդ ընտրություններին Քլինթոնը չմասնակցեց, սակայն Օբամայի վերընտրվելուց հետո հրաժարվեց պաշտոնից: Քլինթոնն իր հրաժարականը բացատրեց նրանով, որ շատ է հոգնել: Նա պատմեց, որ 5 տարվա ընթացքում միայն պաշտոնական այց ով եղել է ավելի քան 300 երկրում եւ երկարատեւ քաղաքական գործունեությունից հետո ցանկանում է հանգստանալ:

 

Դեռ այդ ժամանակ վերլուծաբանները տեսակետ հայտնեցին, որ Քլինթոնը հեռանում է քաղաքականությունից, որպեսզի նախապատրատվի եւ կրկին քաղաքականություն վերադառնա որպես նախագահի թեկնածու: Հրաժարականից հետո նախկին առաջին տիկինը երկու գիրք է հրատարակել' առաջին գրքում նրա հ ուշերն են առաջին տիկին եղած տարիների հանդիպումների եւ դժվարությունների մասին, երկրորդ գրքում Քլինթոնը պատմում է պետքարտուղարի պաշտոնի դժվարությունների մասին: