Թուրքիայում մարտի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը հիմքեր է տալիս կարծելու, որ Թուրքիայի վարչապետը կարող է ընտրվել երկրի նախագահ, եթե առաջադրի իր թեկնածությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Առընչն ասել է, որ եթե Էրդողանը թեկնածություն դնի, ապա գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը կաջակցի նրա թեկնածությանը։
Թուրքիայում նախագահական ընտրությունները նախատեսված են 2014թ.-ի օգոստոսի 10-ին։
Եթե թեկնածուներից ոչ մեկը բավարար թվով ձայներ չհավաքի, ապա օգոստոսի 24-ին կկայանա քվեարկության երկրորդ փուլը։