Թուրքական «Յենի շաֆաք» պարբերականի հայազգի թղթակից, գրող Մարգար Եսայանը դիմել երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ)' անդամ դառնալու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրական «Վաթան» պ արբերականը:

 

Եսայանը դիմել է Ստամբուլում ԱԶԿ-ի գլխավոր շտաբ' հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում որպես կուսակցության թեկնածու առաջադրվելու նպատակով:

 

Եթե Թուրքիայի իշխող կուսակցության գլխավոր շտաբը որոշի առաջադրել հայ լրագրողին ընտրություններում և Եսայանը ընտրվի, նա կլինի «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջին հայ պատգամավորը: