Թուրքիայի շխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցութունից (ԱԶԿ) զանգվածային հրաժարումներն ավելի մեծ թափ են ստացել այն բանից հետո, երբ դեկտեմբերի կեսերին բացահայտվեց երկրում կոռուպցիոն գործարքներին կառավարության անդամների մասնակցությունը:

 

Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլեր»-ի համաձայն' ԱԶԿ-ից հեռանալու մասին այսօր հայտարարել են Գյոլբաշի նախկին քաղաքապետ Ռամազան Շիմշեքը, կուսակցության եւս 900 անդամներ: ԱԶԿ արդեն նախկին անդամները հայտարարել են, որ այդ քայլին դիմել են կուսակցության վարչական խորհրդի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին նման պատճառաբանություններով ԱԶԿ շարքերից 1000-ից ավելի անդամների հեռանալու մասին:

 

Դեկտեմբերի 17-ի Ստամբուլում եւ Անկարայում միաժամանակյա անկացրած գործողությունների արդյունքում թուրքական ոստիկանությունը ներքին գործերի, էկոնոմիկայի, բնապահպանության նախարարների որդիների, հայտնի գործարարների հետ ձերբակալել էր 50-ից ավելի անձանց, ովքեր կասկածվում են ապօրինությունների, կոռուպցիայի, դրամաշորթության, Իրանի եւ Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցության բնագավառում մոտ 200 մլրդ դոլար յուրացումներին մասնակցության մեջ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել էր 10 նախարարների եւ գործարարների ու չինովնիկների ձերբակ ալությունները նախաձեռնած ոստիկանության 500-ից ավելի բարձրաստիճան աշխատակիցների:

 

Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել, որոնց մասնակիցները պահանջում են կառավարության ամբողջ կազմի հրաժարականը: