Այսօր Արցախում ադրբեջանական կողմը նպատակային կրակ է բացել Մարտակերտում աշխատող լրատվամիջոցների աշխատակիցների ուղղությամբ: Պաշտոնական Բաքուն ոչ միայն չի թույլատրել միջազգային լրագրողների մուտքը իր տարածք, այլև թիրախավորում է ազատ մամուլը և լրագրողներին Արցախի Հանրապետության տարածքում:
Սա ևս մեկ ապացույց է, որ Բաքուն գործում է բոլոր միջազգային կոնվենցիաներից դուրս և անգամ չի հետևում պատերազմի օրենքներին՝ ի վերջո որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ լրագրողները որոշակի առումով արտոնյալ են, և նրանց թիրախավորելը կարող է ունենալ անչափ անցանկալի հետևանք: Փաստորեն, խաղաղ բնակչությանը ռմբահարող Բաքուն հիմա էլ անցավ լրատվամիջոցների դեմ ահաբեկչական գործողություններ իրականացնելու:
Նշենք, որ այս քայլը պետք է միանշանակ և կոշտ արձագանքի արժանանա, այն միջազգային իրավապահ կազմակերպությունների կողմից, որանք ամեն չնչին առիթով մեծ աղմուկ են բարձրացնում լրագրողների աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ: