Ինչպես գրում է shamshyan.com-ը, օգոստոսի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Արթուր և Հայկ Հարությունյանները, ովքեր մարմնական վնասվածքներ են ստացել Կապան քաղաքի Ձորք թաղամասում գտնվող Թլիշ Արարատին պատկանող գազալցակայանում՝ գազաբալոնից առաջացած պայթյունից: Փաստի առթիվ քննիչ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները Կապանի բնակիչներ են և աշխատում են նշված գազալցակայանում, մեկը՝ որպես ինժեներ, մեկն էլ ճնշման կայանի աշխատակից:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում