Ոստիկանության աշխատակիցների կողմից օգոստոսի 10-ին հայտնաբերվել և ոստիկանության Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 1995 թվականին ծնված Դավիթ Բ.-ն:

 


Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից, 22-ամյա երիտասարդը 2015 թվականին ապրիլի 30-ից Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու մեղադրանքով:

 


Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Լոռու մարզի դատախազություն: