Չիկագոյի 19-ամյա բնակիչ Վինսթենգ Ռիչարդսոնը, ով իրեն ոստիկանի տեղ է դրել, ենթարկվել է 18 ամսվա ազատազրկման և 454 եվրո տուգանքի: Այս մասին գրում է "gazeta.ru"-ն՝ հղում անելով "Chicago Sun-Times"-ին:
Դեպքը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսի 23-ին: Նա ներկայացել էր որպես ոստիկան և փորձել գնել ոստիկանի հագուստ: Ինչպես հայտնում են իրավապահ մարմինները դա պատժելի արարք է:
2009 թվականին այդ երիտասարդն արդեն հայտնվել էր թերթերի առաջին շապիկին, երբ դեռ 14 տարեկան էր: Մեկ տարի անց բանտից ազատվելուց հետո նրան նոր մեղադրանք էր ներկայացվել' զենքի անօրինական կիրառման համար, որի համար նա կրկին քրեական պատասխանատվության էր ենթարկվել: