Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 26-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ հողորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 05:00-ին ձախ նախաբազկի ֆլեգմոնա դիզվառելիքի սրսկումով իրենց մոտ է ընդունվել Ասկերանի շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Ա. Մ.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ Ա. Մ.-ն ամուսնանալու նպատակով առաջարկություն է արել Ասկերանի շրջանի բնակչուհի, 2001թ.ծնված Ա. Գ.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալու պատճառով, հոգեկան հուզմունքից, ինքնասպանություն գործելու նպատակով, նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Իսակով փողոցում ներարկիչի միջոցով ներարկել է մոտ 5 միլիգրամ դիզվառելիք, այնուհետեւ մեկնել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղ, որտեղից առողջությունը վատթարանալու պատճառով շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: