ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի անչափահաս աղջկա, ում կասկածում են պոռնոգրաֆիա պատրաստելու մեջ: Քննությունը սկսելու առիթ են ծառայել անբարոյական բնույթի սեռական ակտի տեսարան պատկերող լուսանկարները, որոնք հայտնաբերվել են կասկածյալի «iPhone» բջջային հեռախոսում:

Նախնական տվյալներով' աղջիկը նկարել է իրեն և իր զուգընկերոջը' սեռական հարաբերությունների ժամանակ:

Իսկ տհաճությունները սկսվել են մայիսի 21-ին, երբ աշակերտուհու «iPhone»-նն ընկել է Ուեսլի-Չեփ քաղաքի «Wiregrass Ranch դպրոցի աշխատակիցներից մեկի ձեռքը:

Կրթության ոլորտի զգոն աշխատակիցը մանրամասն ստուգել է սմարթֆոնի պարունակությունը և բախվել բացահայտ պոռնոգրաֆիական տեսարաններով լուսանկարներին: Այս մասին հաղորդում է Pastinfo.am-ը՝ հղում կատարելով «newsru.com»-ին, որն էլ իր հերթին հղում է անում « The Smoking Gun»-ին:

Քննության ընթացքում պարզվել է, որ այդ լուսանկարներն արդեն հասցրել են տեսնել աղջկա ևս 5 համադասարանցիներ, ում առաջ նա պարծեցել է իր սեռական փորձառություններով:

Կասկածյալը ձերբակալվել է երկուշաբթի օրը:

Հատկանշական է, որ դպրոցականն սկզբում ոչ մի նշանակություն չի տվել իր հեռախոսի հետ կապված այս պատմությանը: Սակայն ոստիկանությունում խոստովանել է, որ ինքը պատրաստել է պոռնոգրաֆիական նյութ: