Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում «Բարսելոնա»-ի նկատմամբ տարած հաղթանակը և Ռոնալդուի կարմիր քարտը:
«Գոհ ենք արդյունքից, բայց ամեն ինչ դեռ ավարտված չէ: Արդեն կսկսենք պատրաստվել պատասխան խաղին: Չեմ կենտրոնանա մրցավարների գործողությունների վրա, քանի որ ցուցադրեցինք հիանալի խաղ: Նյարդայնացած եմ Ռոնալդուի հեռացման պատճառով, նրան կարմիր քարտ ցույց տալը ծիծաղելի էր: Հուսով եմ՝ բողոքարկումը իր արդյունքը կտա, որպեսզի Կրիշտիանուն խաղա չորեքշաբթի օրը: Հպարտանում եմ իմ խաղացողներով: Տասը հոգով նրանք լավ խաղացին»,- Զիդանի խոսքը մեջբերում է մադրիդյան թիմի կայքը:
Թիմերի միջև պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 17-ին: