Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2017թ. օգոստոսի 16-ից Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց եւ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Խորենացու փողոցից Մաշտոցի պողոտա եւ Ամիրյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա, ինչպես նաեւ Մաշտոցի պողոտայով Թումանյան փողոցի ուղղությամբ երթեւեկողները Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում աջ շրջադարձով դեպի Ամիրյան փողոց երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթեւեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու: