Մաշտոցի պողոտայի բողոքի ակցիայի ընթացքում տուժած ոստիկանության աշխատակիցը և քաղաքացին դուրս են գրվել հիվանդանոցից:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
«Նրանք անցել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս են գրվել Հերացի համալսարանական հիվանդանոցից»,- գրել է Դանիելյանը:
Մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքի ակցիայի ընթացքում արձանագրված միջադեպի արդյունքում, 1 ոստիկան և 1 քաղաքացի տեղափոխվել էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանության աշխատակիցը՝ Ա. Կ.՝ Ծնված 1992 թվականին, ստացել է գլխի շրջանի վնասվածք,իսկ մյուս քաղաքացին՝ Հ. Ս.՝ ծնված 1953 թվականին, գոտկային շրջանի վնասվածք: