Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 22-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտակայքում, տեղի էր ունեցել ՃՏՊ՝ 58 համարի երթուղին բախվել էր պատին: 

 

«ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ 1991 թ. ծնված Մ. Բ.-ը, 1961 թ. ծնված Ս. Կ.-ը, 1957 թ. ծնված Կ. Գ.-ը, 1959 թ. ծնված Ա. Գ.-ը, 1986 թ. ծնված Ի. Ժ.-ը և 1957 թ. ծնված Պ. Ժ.-ը տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ:

 

13.15-ի սահմաններում «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ են դիմել վեց տուժած: Տուժածներից հինգի մոտ եղել է սալջարդ, իսկ մեկի մոտ՝ բազուկոսկրի միջին երրորդի բեկորային կոտրվածք: Նրանցից ոչ ոք չի հոսպիտալացվել՝ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ից:

 

Հիշեցնենք՝ Ռուբինյանց փողոցի թիվ 27/2 շենքի մոտակայքում թիվ 58 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի 2809Տ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1959 թ. ծնված Ա. Ք.) բախվել է «Opel Vectra B» մակնիշի 10 MT 077 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ' 1987 թ. ծնված Ց. Ա.), այնուհետև՝ դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել պատին:

 

Սոնա Հարությունյան