Այս գիշեր Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում մի խումբ երիտասարդներ երկաթյա ձողերով ու մետաղյա իրերով զինված, բժշակական դիմակներով, ջարդել են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները։
Սակայն նկատենք, որ այս անձինք ընդդիմության կոչերը չեն հնչեցրել և ըստ երևույթին նրանք սադրիչներ լինեն։ Ըստ տեղեկությունների նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն։
Նշենք նաև, որ ջարդարարությամբ զբաղվողնրը հարձակվել և քաշքշել են նաև Factor TV-ի լրագրողին:
Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ սադրիչ խմբեր են հայտնվել՝ բռնություններ հրահրելու նպատակով։
Տեսանյութը՝ news.am-ի