«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում Մաշտոցի պողոտայում կազմակերպվել է ռետրո մեքենաների ցուցադրություն: Արդեն ավանդական դարձած միջոցառմանը ներկայացվել է 35 հնաոճ ավտոմեքենա: Խորհրդային Միությունում, ինչպես նաև եվրոպական և այլ երկրներում արտադրված մեքենաները մի քանի տասնամյակների պատմություն ունեն:

 

Ցուցադրված մեքենաներից ամենահինը 1935 թվականի արտադրության «Շտեռն» մակնիշի մեքենան է եղել: Ի դեպ, նշենք, որ այս տարի ցուցադրությանը իրենց ռետրո ոճի մեքենաներով մասնակցել են ինչպես երևանաբնակ, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից ժամանած անձինք: Հետաքրքրասերներին հնարավորություն է ընձեռվել ոչ միայն լուսանկարվել, այլև նստել մեքենայի սրահում և ծանոթանալ մեքենաների պատմությանը:

 

 

retro0

retro01

 

 

 

 

 

retro77

 

 

 

 

 

retro22