ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն  իր արձակուրդը կանցկանցի Արցախի Հանրապետությունում: Դժվար թե վարչապետի կողմից արձակուրդն անցկացնելու վայրը պատահականորեն ընտրված լինի: Ակնհայտ է Արցախ մեկնելու և ներքաղաքական կուլիսային պայքարի միջև առկա կապը:

Կարապետյանը բավական աշխույժ է տնտեսական, կառավարչական հարցերում, հայտարարել է անգամ «արտակարգ դրության» աշխատանքային ռեժիմ, բայց հանրությանը եւ աշխարհաքաղաքական կենտրոններին ծանոթ չէ Արցախի խնդրի վերաբերյալ նրա հայեցակարգային որեւէ պատկերացում: Մինչդեռ, վարչապետը 2018 թվականի ապրիլից հանդիսանալու է Հայաստանի առաջին դեմքը, հետեւաբար, նրա ուսերին է լինելու նաեւ Արցախի հարցում քաղաքականությունը, հարկ եղած դեպքում բանակցությունը համանախագահների եւ Ադրբեջանի առաջին դեմքի հետ: Շաբաթներ առաջ Էդուարդ Շարմազանովն ասել էր, թե 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնս իրականացնել անվտանգության դոկտրինը: Հետո նա ավելացրել է, թե 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնս իրականացնել երկրի անվտանգության դոկտրինը: «Անվտանգության դոկտրինի» մատնանշումը պատահական չէ: Այս արտահայտությունը ՀՀԿ-ն դարձրել է իր քաղաքական գործունեության դրոշակը եւ իշխանության բոլոր գործողությունները պատճառաբանում է դրանով (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը): Այսօր համակարգում կամ դրանից դուրս չկա որևէ գործիչ, ով ունենա Սերժ Սարգսյանի ղարաբաղյան «կենսագրությունը» կամ կարողանա ԼՂ կարգավորման և անվտանգության հարցերում այնպիսի այլընտրանքային մոտեցումներ առաջարկել, որոնք նրա իշխանությունը կլեգիտիմացնեն միջազգային հանրության և մեր հասարակության աչքին: Հենց այս կոնտեքստում Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիլեման արհեստական է, որովհետև ԼՂ և անվտանգության հարցերում Կարեն Կարապետյանի դիրքորոշումներին ծանոթ չէ անգամ հանրությունը: Դուրս մնալով քաղաքական էլիտայի կողմից գծված անվտանգության հայեցակարգից, Կարեն Կարապետյանը այժմ փորձում է լրացնել այդ բացը: Ակնհայտ է, որ մինչև 2018 թվականը Կարեն Կարապետյանը ամեն ինչ անելու է Արցախյան հարցում սեփական օրակարգը հանրությանը ներկայացնելու համար:

 

Ստելլա Խաչատրյան