«Ես ձերբակալված չեմ, ես իմ կաբինետում նստած աշխատում եմ»: Այս մասին Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը:
Նշենք, որ Henaran.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին:
Նույն աղբյուրի համաձայն՝ Վարդան Սեդրակյանը ստորագրություն է տվել հանրապետությունից չբացակայելու մասին, և երբ փորձի լքել Հայաստանի սահմանները, ձերբակալվելու է:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանի անունը կապվում է Պարույր Հայրիկյանի մահափորձի հետ: