Երկրին Է մոտենում պոտենցիալ կերպով վտանգավոր երկրաշուրջ օբյեկտների նկատմամբ NASA-ի սիստեմատիկ դիտարկումների սկսվելու ժամանակներից ի վեր (1980-ական թվականների վերջ) խոշորագույն աստղակերպը: Այս մասին հաղորդվում Է ԱՄՆ-ի տիեզերական գործակալության կայքում:
Ֆլորենս օբյեկտը (3122) մոլորակից նվազագույն հեռավորության (յոթ միլիոն կիլոմետր կամ Երկրի եւ Լուսնի միջեւ 18 հեռավորություն) վրա կլինի 2017 թվականի սեպտեմբերի 1-ին: Դրա տրամագիծը հասնում Է հինգ կիլոմետրի:
«Հայտնի շատ աստղակերպեր են ավելի մոտեցել Երկրին, քան Ֆլորենսը սեպտեմբերի 1-ին, բայց նրանք բոլորն ավելի փոքր են,- ասել Է Փոլ Հոդասը NASA-ի Երկրաշուրջ օբյեկտների հետազոտությունների կենտրոնից:- Ֆլորենսը ամենախոշոր աստղակերպն Է, որը Երկրին այդքան կմոտենա NASA-ի երկրաշուրջ աստղակերպերի հայտնաբերման եւ հսկման ծրագրի գործարկումից ի վեր»: