Երկրին է մոտենում պոտենցիալ վտանգավոր աստղակերպ՝ 2016 JG12 անվան ներքո, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Այն առաջին անգամ հայտնաբերվել է 2016 թվականի մայիսի 3-ին։ Տրամագիծը կազմում է 83-190 մ։ Բրիտանական Daily Star-ը հաշվարկել է, որ այն ավելի խոշոր է, քան «Լոնդոնի աչքը»։ NASA-ի կայքում ասվում է, որ առաջիկա տասնամյակներում 2016 JG12-ը ոչ մեկ անգամ կմոտենա Երկրին։