Հունվարի լույս 27-ի գիշերը Երկրից 1,2 միլիոն կիլոմետր հեռավորություն կբաժանի մեծ աստղակերպին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունում (NASA): Գերատեսչության տվյալներով՝ օբյեկտը, որն ստացել Է 2004 BL86 անվանումը, կդառնա ամենամեծ աստղակերպը, որի թռ իչքն առաջիկա տարիներին կարելի կլինի դիտել մեր մոլորակին այդքան մոտ. հաջորդ նման երեւույթը գիտնականներն սպասում են սոսկ 2027 թվականին:

 

Ըստ ՏԱՍՍ-ի՝ մասնագետները հավատացնում են, որ այս իրադարձությունը վտանգ չի ներկայացնում Երկրի համար: Նրանք հուսով են, որ այդքան մոտ հեռավորության վրա երկնային մարմնի հայտնվելը, որի տրամագիծը կազմում Է 500 մետր, իրենց թույլ կտա կատարել հետազոտություններ, որոնք ավելի վաղ հնարավոր չԷին:

 

Փորձագետների հաշվարկների համաձայն՝ երկնային մարմնի թռիչքը կարող են դիտել ոչ միայն մասնագետները, այլեւ սիրողները. դրա համար բավական կլինեն նաեւ փոքր աստղադիտակները: Սպասվում Է, որ աստղակերպը լավ տեսանելի կլինի Ամերիկայի, Աֆրիկայի եւ Եվրոպայի երկրներում: