NASA-ի գիտնականները ներկայացրել են 2004 BL86 խոշոր աստղակերպի առաջին պատկերները, որը Երկրին Է մոտեցել 1,2 միլիոն կիլոմետր հեռավորության վրա (3,1 հեռավորություն մոլորակից մինչեւ Լուսին): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է տիեզերական գործակալության կայքը:
Պատկերներն ստացվել են Կալիֆոռնիայի Գոլդսթոունի աստղադիտարանի Deep Space Network ռադիոտեղորոշման անտենայի միջոցով: Այն ցույց Է տալիս Երկրին աստղակերպի առավելագույն մոտեցման պահը, երբ օբյեկտն անցնում Էր Լուսնի առջեւով:
Երկրին մոտենալու ժամանակ օբյեկտի արագությունը կազմել Է մեկ րոպեում մոտավորապես 160 անկյունային վայրկյան (վայրկյանում շուրջ 15 կիլոմետր):
Տիեզերական մարմինը հայտնաբերվել Է 2004 թվականի հունվարի 30-ին LINEAR-ի փոքր երկնային մարմինների որոնման համակարգով: Հենց այդ ժամանակ Էլ աստղագետները հայտնաբերված աստղակերպը դասել են պոտենցիալ կերպով վտանգավորների շարքին եւ սկսել են մեծ ուշադրությամբ դիտարկել այն: