Երկիր մոլորակին է մոտենում 1,5 կմ տրամագծով 1998 OR2 աստղակերպը, որը, ինչպես կատակում են գիտնականները, կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի հետ կապված բժշկական դիմակ է կրում: Այս մասին գրում է bbc.com-ը:
Աստղակերպը, որը հայտնաբերվել է դեռ 1998 թվականին, համարվում է վտանգավոր, քանի որ այն պարբերաբար մոտենում է Երկրի ուղեծրին, հայտնում է NASA-ն, որի տվյալներով այն կմոտենա Երկրին ապրիլի 29-ին, սակայն կթռչի անվնաս հեռավորության վրա՝ մոտ 6.2 մլն կմ:
Պուերտո Ռիկոյի Արեսիբո աստղադիտարանի աստղագետներին հաջողվել է ֆիքսել տիեզերքում թռչող երկնային մարմնին: Նրանք կատակով ասել են, որ աստղակերպը, իմանալով համաճարակի մասին, պաշտպանիչ դիմակ է կրել: