Մաքս Պլանկի ընկերության Արեգակնային համակարգի հետազոտությունների ինստիտուտի աստղագետները ենթադրություն են հայտնել, որ Kepler-160 աստղերի ուղեծրում, երեք հազար լուսային տարի Երկրից հեռավորության վրա, տեղակայված են 4 մոլորակներ, որոնցից մեկը բնույթով հիշեցնում է Երկրին: Ավելին, այդ աստղը ինքը, ինչպես ենթադրվում է, նման է Արեգակին, իսկ նրա և ենթադրյալ մոլորակի միջև հեռավորությունը համադրելի է Արեգակից մինչև Երկիր հեռավորությանը:
Հեռանկարում մասնագետները ծրագրում են ստուգել՝ իսկապես ենթադրյալ մոլորակը գոյություն ունի ՞: Եթե դա այդպես է, դրա վրա դեռևս կարող են լինել ոչ ամբողջովին «երկրային» պայմաններ, եթե դրա մթնոլորտը պարունակում է մեծ քանակությամբ իներտ գազեր: