Մեր գալակտիկայում «բնակություն է հաստատել» 17 միլիարդ մոլորակ, որոնք իրենց չափերով համապատասխանում են Երկիր մոլորակի չափերին: Այս մասին պաշտոնապես հայտարարվել է ամերիկացի սկսնակ աստղագետների զեկույցներում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ներկայումս համաշխարհային գիտությունը գալակտիկական տարածության վրա ակտիվորեն որոնում է այն մոլորակը, որն ապագայում կարող է դառնալ մարդկության համար երկրորդ ապաստարանը:
Արդեն գոյություն ունի մոլորակներին համապատասխան գալակտիկական քարտեզը:
Այսօր 2742 մոլորակ կա, որ իրենց չափերով համապատասխանում են Երկրին: Ըստ վերջին հետազոտությունների' դրանց թիվը, հնարավոր է, ավելի շատ է: