Աստղագետները հայտնաբերել են մի մոլորակ, որը, նրանց խոսքով՝ այնպիսի նմանություն ունի Երկրին, որպիսին չունի գիտությանը հայտնի մոլորակներից ոչ մեկը, տեղեկացնում Է BBC-ն:

 

«Kepler-186f» անվանումն ստացած մոլորակը գտնվում է այսպես կոչված «բնակելի գոտում»՝ աստղից այնպիսի հեռավորության վրա, որտեղ բարենպաստ պայմաններ կան կյանքի ծագման համար: Այնտեղ ո՛չ չափազանց ցուրտ Է, ո՛չ Էլ չափազանց շոգ, եւ գիտնականները կարծում են, որ մոլորակի մակերեւույթին կարող Է լինել ջուր հեղուկ վիճակում. դա հանգուցային պայման Է կենդանի օրգանիզմների զարգացման հնարավորության համար:

 

Աստղը, որի շուրջը պտտվում է մոլորակը, գտնվում է Երկրից մոտավորապես 500 լուսային տարի հեռավորության վրա: Աստղն ինքը մի քիչ փոքր ու սառն Է Արեգակից, իսկ մոլորակն, ընդհակառակը, փոքր-ինչ մեծ Է Երկրից՝ մոտավորապես մեկ տասնորդական մասով: