Սուրգուտում անցորդների վրա երիտասարդի հարձակման գործը փոխանցվել է ՌԴ քննչական կոմիտեի (ՌՔԿ) գլխավոր քննչական վարչության (ՔԳՎ) վարույթ։
«Հասարակական լայն արձագանքի հետ կապված Սուրգուտում մահափորձի մասին գործը, ՌՔԿ նախագահ Ալեքսանդր Բաստիկինի հանձնարարությամբ, փոխանցվել է Ռուսաստանի ՔԿ ՔԳՎ վարույթ»,- ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, օգոստոսի 20-ին հայտնել է ՌՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։
Օգոստոսի 19-ին Սուրգուտում դանակով զինված երիտասարդը, շարժվելով քաղաքի կենտրոնական փողոցներով, հարձակվել անցորդների վրա, դանակով վիրավորելով 7 մարդու։ Տուժածները հոսպիտալացվել են տարբեր աստիճանի վնասվածքներով։ Անմիջապես դեպքի վայր են հասել պարեկա-պահակակետային ծառայության աշխատակիցները, որոնք գնդակահարել են հարձակվողին։
«Քննիչները պարզել են հարձակվողի ինքնությունը։ Ըստ ճշտված տվյալների՝ նա Սուրգուտի բնակիչ էր, 1998թ. ծնված»,- նշել է Պետրենկոն։
Ներկայում տուժածներից մեկը ծանր վիճակում է, մնացածի առողջական վիճակը, նախնական տվյալներով, գնահատվում է միջին ծանրության, տեղեկացրել ՔԿ ներկայացուցիչը։
«Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, բժշկա-քրեագիտական փորձաքննություններ։ Հարձակվողի բնակության վայրում խուզարկություն է անցկացվել։ Որոշվում են տեղի ունեցածի հանգամանքները և հարձակվողի գործողությունների դրդապատճառները»,- պատմել է Պետրենկոն։
Նա ընդգծել է, որ «տվյալ պահին քննությունը դիտարկում է կատարված հանցագործության բոլոր հնարավոր վարկածները»։
Ինչպես հաղորդել է РИА«ՌԻԱ Նովոստի»-ն, «Ռոյթեր» գործակալությունը հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Սուրգուտում հարձակման պատասխանատվությունը։
Լուսանկարը՝ ՌԻԱ Նովոստիի