Երկրապահները շարունակում են իրենց ուխտագնացությունը Արցախում:
Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ՝ երկրապահներն այցելեցին Ստեփանակերտի պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշաքարի, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հուշաքարի մոտ:
Երկրապահ ուխտագնացներին էր միացել նաև Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Շուշիում սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ ևս ուխտագնացները ծաղիկներ խոնարհեցին, հարգանքի տուրք մատուցեցին սպարապետի անմահ հիշատակին:
Ամբողջ ընթացքում հոգևոր կարգ էր մատուցում սրբազան Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:
Շարունակվում են նաև Արցախի առաջին դասարանցիներին գրենական պիտույքներով լի պայուսակների բաժանման գործընթացն ու համերգային տոնական ծրագրերը սահմանային տարբեր զորամասերում:
Այսօր երեկոյան կկայանա մայր միջոցառումը, որն ուխտագնացության ամփոփումն է:
Քրիստինա Աղալարան, Արցախ