Երկրապահ կամավորականների արցախյան ուխտագնացությունը շարունակվում է։ Ուխտավորները ծաղիկներ խոնարհեցին Ստեփանակերտի պանթեոնում։ Հայ առաքելական եկեղեցու աստվածաշնչյան ընկերության գլխավոր քարտուղար Տեր Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը աղոթք բարձրացրեց առ Աստված, Հայոց ցեղասպանության, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։
Ուխտավորները Շուշիում գտնվող սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ հարգանքի տուրք մատուցեցին։ Այս արարողություններից հետո տեղի ունեցավ համերգ, որին Շուշիի բնակչությունը ակտիվորեն մասնակցեց։ Շատ ջերմ մթնոլորտ էր շուշեցիների և երկրապահների միջև։