Ադրբեջանցիները պղծել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը: «Շուշին թշնամուն տվողները երկրային ու երկնային կյանքում պատասխան են տալու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նշենք, որ տևական ժամանակ էր՝ հասարակությունը հորդորում էր իշխանությանը տեղափոխել հուշարձանը Հայաստան՝ խուսափելու համար նման ճակատագրից:
Ավելի վաղ այս կապակցությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը հայտնել էր. «Երբ մեր զոհված երեխեքի մարմինները, նախորդ պատերազմի հերոսների շիրիմները, Ղազանչեցոցի սուրբ մասունքները կհանեն, վստահաբար, այդ մեքենայի մեջ տեղ կլինի նաև Վազգենի հուշարձանին:
Իսկ հիմա Վազգենի շիրիմը Եռաբլուրում է, տուն-թանգարանը՝ Արարատում»: