Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է այսօր: Նախկին վարչապետն ու պաշտպանության առաջին նախարարն այսօր կդառնար 55 տարեկան: Վազգեն Սարգսյանը եղել է «Երկրապահ» կամավորական ջոկատի հրամանատարը, (1990-1992թթ), «Միասնություն» դաշինքի համանախագահը։ Արժանացել է ՀՀ ազգային հերոսի, Արցախի հերոսի կոչման։ «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ է։ 1999-ի հոկտեմբերի 27-ին նա ԱԺ դահլիճում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձավ:

 

Այսօր Եռաբլուր պանթեոն Վազգեն Սարգսյանի հիշատակը հարգելու են եկել ԵԿՄ անդամները, գեներալ Սեյրան Սարոյանը, Մանվել Գրիգորյանը, ՊՆ Սեյրան Օհանյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, վարչապետ Տիգրան Սարգսյան և այլք: