Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում Վազգեն հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի ազգային հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Մարտի 5-ին լրանում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը։
Սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ Եռաբլուր են այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Ոստիկանապետ Վալեիյ Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատգամավորներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։