Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Երկրապահ կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի և բարձրաստիճան սպաների ու պանթեոն այցելած հազարավոր երկրապահների հետ միասին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Սպարապետի հիշատակին:

 

Ծաղիկներ են դրվել նաև Զորավար Անդրանիկ Օզանյանի, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:

 

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ վարչապետի, պաշտպանության նախարարի, ԵԿՄ վարչության նախագահի, երկրապահների և բազմաթիվ երևանցիների հետ միասին, հետևել է պատանի երկրապահների երդման հանդիսավոր արարողությանն ու դրան հաջորդած ցուցադրական ելույթներին: