Մարտի 5-ի առավոտյան հակասական տեղեկություններ տարածվեցին նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ որակումով հայտնի Վարդան Սեդրակյանի կապակցությամբ: Նախ կայքերից մեկը տեղեկություն տարածեց, որ նրան ձերբակալել են: Հետո Սեդրակյանը հայտարարեց, որ ձերբակալված չէ եւ ստուգումներ էլ չեն իրականացնում իր մոտ: Հետո սակայն պարզվեց, որ ԱԱԾ-ն այդուհանդերձ խուզարկություն կատարում է Վարդան Սեդրակյանի գրասենյակում, նաեւ մեքենան են խուզարկել:
Երբ Սեդրակյանն առաջադրվում էր Հայաստանի նախագահի թեկնածու, որեւէ մեկը երեւի թե չէր սպասում, որ նա կարող է հայտնվել քաղաքական իրադարձությունների առանցքներից մեկի դերում: Բոլորն ընդամենը թուլացել ու հաճույք էին ստանում էպոսագետի ներքին եւ արտաքին քաղաքական հայտարարություններից, աշխարհաքաղաքական մեգա-հայկական նախագծերից:
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո Վարդան Սեդրակյանը հայտնվեց առանցքային դերում, սակայն իհարկե ոչ միանգամից: Հայրիկյանը նախ հայտարարեց, որ իր դեմ մահափորձ է կատարել ռուսական իմպերիալիզմը: Մի քանի օր անց ձերբակալվեցին կատարողները՝ երկու հայեր, որոնք Երեւանում էին առանց գրանցվելու: Դրանից հետո պարզվեց, որ կատարողները կապ են ունեցել Վարդան Սեդրակյանի հետ: Տեղեկություններ եղան նույնիսկ, որ ցուցմունք են տվել նրա դեմ:
Մամուլի հրապարակումներին արձագանքեց Սեդրակյանը, ասելով, որ իր դեմ քաղաքական պատվեր է իրականացվում: Միեւնույն ժամանակ նա խոստովանեց կրակողների հետ կապը, ասելով սակայն, որ մեկն իր տունն է նորոգել, իսկ մյուսը նրան օգնել է որպես վարորդ: Սեդրակյանը նաեւ հայտարարեց՝ մինչ փետրվարի 18-ի քվեարկությունը, որ իրեն կձերբակալեն նախագահի ընտրության քվեարկությունից հետո, կախված հետընտրական զարգացումներից: Միաժամանակ նա հայտարարեց նաեւ, որ մահափորձը իրականում կատարել են մասոնները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի միջոցով:
Ուշագրավ է, որ դրանից հետո ասուլիսով հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ազգային անվտանգության հարցերի նրա խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ով հայտարարեց, որ նախագահի աշխատակազմում իր աշխատած տարիներին Վարդան Սեդրակյանը հաճախ է եղել նախագահի նստավայրում, եւ միասին քննարկել են հայկական էպոսի վերաբերյալ հարցեր:
Հետընտրական զարգացումներում էպոսագետը, Հայրիկյանի դեմ մահափորձը եւ անգամ Հայրիկյանը մղվեցին երկրորդ պլան, քանի որ առաջինում հայտնվեց հենց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շատերի համար անսպասելի ստանալով պաշտոնապես 37 տոկոս ձայն եւ վիճարկելով ընտրության արդյունքը: Մի քանի օր անց տեղեկություն ստացվեց Պարույր Հայրիկյանից, ով հայտարարեց, որ իր վիճակը վատ է, որեւէ կերպ չի բարելավվում, ու դժգոհեց նաեւ հանցագործության բացահայտման ընթացքից, ասելով որ կատարողներից հետո որեւէ այլ տեղեկություն չկա:
Սա զարմանալի հայտարարություն էր այն առումով, որ Հայրիկյանը դրանից առաջ՝ մինչեւ քվեարկությունը, հայտարարում էր, որ չի ուզում որեւէ բան իմանալ բացահայտումից, որ չի ուզում տեսնել ձերբակալվածներին, որեւէ կերպ իրեն չի հետաքրքրում պատվիրատուն, այլ պետք է հասարակությունը մտածի, քանի որ սա հասարակության եւ պետության դեմ ուղղված հանցագործություն էր: Եվ ահա Հայրիկյանին զարմանալիորեն սկսեց հետեւել գործը ընթացքը, եւ նա դժգոհություն հայտնեց բացահայտման գործընթացից:
Դրանից մի քանի օր անց տեղի է ունենում Վարդան Սեդրակյանին ձերբակալելու մասին տեղեկատվությունը, հետո հերքումը, իսկ հետո նաեւ նրա գրասենյակի եւ մեքենայի խուզարկումը: Այդ ամենը հավանական են դարձնում Վարդան Սեդրակյանի ձերբակալումը: Կամ, ավելի ճիշտ, ակնհայտ է դառնում, որ հետընտրական զարգացումներին զուգահեռ առնվազն օրակարգում հայտնվում է այդ հարցը:
Թե ինչպես այն կզարգանա, կորոշի իհարկե ԱԱԾ-ն՝ ֆորմալ տեսանկյունից, բայց հետաքրքրական է, թե որքանով է խնդրի արդիականացումը կապված Ժառանգություն-ԲՀԿ հանդիպման հետ, կամ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարելիք այցի հետ, որի ընթացքում Սարգսյանին սպասվում են բավական բարդ քննարկումներ ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ժառանգություն-ԲՀԿ հանդիպումը այդ այցից առաջ կարող է բավական լուրջ հոգեբանական հարված լինել Սերժ Սարգսյանին: Ի դեպ, մարտի 5-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստ պետք է տեղի ունենար, որի ընթացքում ամենայն հավանականությամբ կարող էին կայացվել հետընտրական զարգացումներում ԲՀԿ-ի պահվածքի հետ կապված կարեւոր խնդիրներ: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը փորձում է Հայրիկյանի գործը որոշակիորեն շարժելով հոգեբանորեն վերականգնվել Մոսկվա մեկնելուց առաջ: Ամենայն հավանականությամբ, շարժը կլինի այնքան, մինչեւ Սերժ Սարգսյանը Մոսկվա մեկնելուց առաջ որոշակիորեն ապահովագրված կզգա թիկունքը:
Սերժ Սարգսյանի պատասխանը ԲՀԿ-ին ու Ժառանգությանը
16:11 - 5.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
20/02/23 11:45
3,5 տասնամյակ առաջ Լաչինի ճանապարհը կրկին փակ էր, բայց ձեր անսասան կամքով բացվեց կյանքի ճանապարհը
07/05/21 18:55
Սերժ Սարգսյանի պատասխանը Լևոն Տեր–Պետրոսյանին
24/01/18 18:37
Սերժ Սարգսյանի պատասխանը Ադրբեջանի ներկայացուցչին
20/02/15 17:40
Սերժ Սարգսյանի պատասխանը` Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին
19/04/14 17:03
Սերժ Սարգսյանի կտրուկ պատասխանը` Արթուր Բաղդասարյանին վարչապետ նշանակելու հորդորին. «Թեման փակե'ք»
26/02/13 18:01
Սերժ Սարգսյանի նամակ-պատասխանը Սերժ Թանգյանին
17/09/24 08:30
«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Միսակյանի լիազորությունները կդադարեցվե՞ն
20/06/24 08:42
ՔՊ ժողովը՝ Ջերմուկում․ ինչ հարցեր են քննարկելու․ «Հրապարակ»
04/06/24 11:41
Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանի հետ. մյուսների հետ առիթ չի եղել. Բագրատ սրբազան (տեսանյութ)
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան