Եթե Հայաստանն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից նշված սկզբունքները նոր չեն, և ինքն ընդունում է դրանք, ապա անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ կապված Ռիչարդ Հոգլանդի վերջին հայտարարության հետ՝ փոխանցում է Trend գործակալությունը:
«Հայ ժողովուրդը կարող է օգտվել համագործակցության հնարավորություններից, որոնք կարող են հայտնվել՝ կապված հակամարտության կարգավորման հետ»,-ասել է նախարարը։
Մամեդյարովը նշել է, որ իրենք բազմիցս հայտարարել են, որ «պատրաստ են ստատուս քվոյի փոփոխության, հակամարտության շուտափույթ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման շուրջ լուրջ բանակցությունների»: